Նշանավոր պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունից անցել է շուրջ 6 տարի (Մալաթիա, 1954թ. Սեպտեմբերի 15 - 2007թ. Հունվարի 19, Ստամբուլ): Նա Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի` «Ակոսի» գլխավոր խմբագիրն էր, Թուրքիայի երևելի մտավորականերից մեկը, ով հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով: